ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Անգլո-ադրբեջանական տանդեմը տարածաշրջանը տանում է մեծ պատերազմի

Անգլո-ադրբեջանական տանդեմը տարածաշրջանը տանում է մեծ պատերազմի
29.04.2023 | 09:48

Բոլորը, և ոչ միայն Հայաստանում, Ադրբեջանը միանշանակորեն համարել են Թուրքիայի կրտսեր եղբայրը:

Գուցե այդպես եղել է ինչ-որ ժամանակ:

Միակ մարդն եմ, որ տարուց ավելի է պնդում եմ հակառակը:

Տարածաշրջանում իր կենսական շահերն ունեցող Անգլիան, խաղադրույք է դրել Ադրբեջանի վրա:

Ծանրության կենտրոն է փոխվել:

Զարմանում եմ, թե ինչպես չեք տեսնում դա:

Տեսնեիք, կհասկանայիք, որ անգլո-ադրբեջանական տանդեմը տարածաշրջանը տանում է մեծ պատերազմի, բազմանպատակ պատերազմի՝ իրանական թատերաբեմում:

Եվ այդ պատերազմը, որը կարող է մեզ իսպառ ջնջել քաղաքական քարտեզի վրայից, որքան էլ պարադոքսալ թվա, կանխողը Թուրքիան է :

Մասնաորապես Էրդողանի ղեկավարած Թուրքիան:

Այնպես որ, իքի -բիր արեք ...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3415

Մեկնաբանություններ